Երեք հայ ծանրամարտիկներ զորակոչվել են պարտադիր զինվորական ծառայության
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան տեղեկացրել է ազգային հավաքականի երեք առաջատար մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչի մասին։
Զորակոչվածների թվում են՝ մեծահասակների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը, պատանիների Եվրոպայի չեմպիոն և երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հովհաննես Հովհաննիսյանը, ինչպես նաև պատանիների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր Սերեժա Բարսեղյանը։
Մարզիկները ծառայությունը անցկացնելու են բանակի Կենտրոնական սպորտային ակումբում (ԿՍԿԱ)։ Ֆեդերացիան նրանց մաղթել է հաջողություններ, տոկունություն և նոր նվաճումներ արդեն բանակային շարքերում։
Նշենք, որ նրանք հնարավորություն կունենան մասնակցել միջազգային մրցաշարերի։ Հոկտեմբերի 2-ին Նորվեգիայում կմեկնարկի 2025 թվականի ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, և Գարիկ Կարապետյանը նախնական կազմում է Հայաստանի հավաքականի՝ մինչև 110 կգ քաշային կարգում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0