Թոմաս Ադորյանը գրանցել է իր առաջին արդյունավետ գործողությունը մրցաշրջանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
24-ամյա հայ կիսապաշտպան Թոմաս Ադորյանը, որը հանդես է գալիս «Բանֆիլդի» կազմում, ընթացիկ մրցաշրջանում իր հաշվին գրանցել է առաջին գոլային փոխանցումը։
Դա տեղի է ունեցել Արգենտինայի առաջնության շրջանակում «Արգենտինոս Խունիորսի» դեմ խաղում, որն ավարտվել է «Բանֆիլդի» 2:3 հաշվով պարտությամբ։
Ադորյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և դաշտում անցկացրել 78 րոպե։ Հանդիպման 47-րդ րոպեին հենց նրա փոխանցումից հետո Մաուրո Մենդեսը կարողացել է հավասարեցնել հաշիվը։
Հայ ֆուտբոլիստի համար այս գոլային փոխանցումը դարձել է առաջինը ընթացիկ մրցաշրջանի 11 խաղերում։
Նշենք, որ ավելի վաղ Ադորյանը նաև երկու հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0