Տիկնիզյանը գոլային փոխանցում կատարեց «Ցրվենա Զվեզդայի» հաղթական խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը գոլային փոխանցում գրանցեց Սերբիայի առաջնության 28-րդ տուրի խաղում, որտեղ «Ցրվենա Զվեզդան» 2:0 հաշվով հաղթեց «Ռոդնիչկի Նիշին»։
Առաջնության առաջատար թիմի կազմում գոլեր խփեցին Ալեքսանդր Կատայը և Բրունո Դուարտեն։
Տիկնիզյանը անմիջական մասնակցություն ունեցավ իր թիմի երկրորդ գոլին։ 64-րդ րոպեին նա ակտիվորեն միացավ հարձակմանը և կատարեց ճշգրիտ փոխանցում դեպի Դուարտե, ով կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Հայ պաշտպանին համար այս գոլային փոխանցումը դարձավ երրորդը ընթացիկ մրցաշրջանում։
Տիկնիզյանի վիճակագրությունը խաղում՝
Խաղացած րոպեներ՝ 90+
Գոլային փոխանցումներ՝ 1
Բանալի փոխանցումներ՝ 4
Ճշգրիտ փոխանցումներ՝ 77 (92%)
Կենտրոնական փոխանցումներ՝ 3-ը 9-ից
Գնդակի կորուստներ՝ 19
Գնդակի հեռացումներ՝ 1
Գնդակի վերադարձներ՝ 9
Մենամարտեր՝ 2-ը 7-ից
Օդային մենամարտեր՝ 1-ը 1-ից
Խախտումներ՝ 2
SofaScore գնահատական՝ 7.4
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
Խաղից հետո Տիկնիզյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որտեղ կմասնակցի ընկերական հանդիպմանը Բելառուսի դեմ, որը կկայանա մարտի 29-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0