Տիկնիզյանը գոլային փոխանցում կատարեց «Ռադնիկի» դեմ հաղթական խաղում (ՎԻԴԵՈ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նաիր Տիկնիզյանը գոլային փոխանցմամբ աչքի ընկավ Սերբիայի առաջնության 29-րդ տուրի խաղում, որտեղ «Ցրվենա Զվեզդան» 2:1 հաշվով հաղթեց «Ռադնիկին»։
Հայ պաշտպանն ակտիվ մասնակցություն ունեցավ իր թիմի առաջին գոլի դրվագում․ 36-րդ րոպեին նա փոխանցում կատարեց Ալեքսանդր Կատային, ով հավասարեցրեց հաշիվը։ Տիկնիզյանի համար սա ընթացիկ մրցաշրջանում արդեն չորրորդ գոլային փոխանցումն էր։
«Ցրվենա Զվեզդան» հաղթական գոլը խփեց մինչև ընդմիջումը՝ 44-րդ րոպեին աչքի ընկավ Բրունո Դուարտեն։
Տիկնիզյանը խաղադաշտում անցկացրեց 69 րոպե և SofaScore-ի գնահատմամբ ստացավ 6.9 միավոր։ Բացի գոլային փոխանցումից, նրա ակտիվում կա մեկ վճռորոշ փոխանցում և մեկ ստեղծված գոլային պահ։
ՎԻԴԵՈ՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0