Տիգրան «Բրուքլին» Մաթևոսյանը դուրս եկավ FORCE FC x PRIME FC գրան-պրիի եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Տիգրան «Բրուքլին» Մաթևոսյանը հաղթեց Յակով Բուկինին FORCE FC x PRIME FC մերկ բռունցքներով մենամարտերի մրցաշարի գրան-պրիի կիսաեզրափակչում։ Մենամարտի ավարտից հետո մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Մաթևոսյանին։
Երկրորդ ռաունդում Տիգրանը հայտնվեց նոկդաոնում, սակայն կարողացավ վերականգնվել և շարունակեց վերահսկել մենամարտի ընթացքը։ Մենամարտի մեծ մասում նա ավելի վստահ էր գործում, ինչը վերջում էլ թույլ տվեց նրան հաղթել մրցավարների որոշմամբ։
Արդեն այսօր Մաթևոսյանը կանցկացնի գրան-պրիի եզրափակիչ մենամարտը։ Նրա մրցակիցը կլինի Մուստաֆա Շարիֆովը, ով ավելի վաղ նոկաուտի էր ենթարկել Վյաչեսլավ Մեշչերկինին։
Այսօր նույն մրցաշարում հանդես կգա նաև Վահե Սարուխանյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0