Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց ՉԼ-ի «Սլովանի» հիանալի հաղթանակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը դարձավ Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի հանդիպման գլխավոր հերոսը։ Բրատիսլավայի «Սլովանը» վստահ հաղթանակ տարավ՝ 4։0 հաշվով, Բոսնիայի «Զրինսկիի» նկատմամբ։
Սլովակական թիմի առաջատարը հաշիվը բացեց 40-րդ րոպեին՝ գրավելով մրցակցի դարպասը։ Իսկ 62-րդ րոպեին Բարսեղյանը գոլային փոխանցում կատարեց Մարկո Տոլիչին, որը խփեց թիմի երրորդ գոլը։
ՏԵՍԱՆՅՈՒԹը՝ Բարսեղյանի գոլի և փոխանցման մասին․
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ Մոստարում։ Մինչ այդ՝ հուլիսի 26-ին, «Սլովանը» Սլովակիայի առաջնության առաջին տուրում կմրցի բարձրագույն դիվիզիոնի նորեկ «Տատրան Պրեշովի» հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0