Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ «Բանսկա Բիստրիցայի» դեմ ստուգողական խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի և սլովակյան «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը ամառային ստուգողական հանդիպումներում գրանցեց իր առաջին գոլը։ Հուլիսի 1-ին «Սլովանը» 4։1 հաշվով հաղթեց «Բանսկա Բիստրիցային»։
Թիմի երրորդ գոլը խփեց հենց Բարսեղյանը՝ հզոր հարվածով եզրափակելով իր թիմակիցների կազմակերպած գեղեցիկ կոմբինացիան։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․
Հուլիսի 8-ին «Սլովանը» հերթական ստուգողական հանդիպումը կանցկացնի լեհական «Վիսլա Կրակովի» դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0