Տիգրան Բարսեղյանը՝ աշխարհի լավագույն հարձակվողական խաղացողներից մեկն ըստ CIES-ի
Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է CIES Football Observatory-ի վարկածով աշխարհի 100 լավագույն ունիվերսալ հարձակվողական խաղացողների ցանկում։ Վերլուծական կենտրոնի հետազոտությունը գնահատել է ֆուտբոլիստներին երեք հիմնական պարամետրերով՝ դիպուկ անցում (Take on), գոլային պահերի ստեղծում (Chance creation) և գրոհների արդյունավետ եզրափակում (Finishing)։
Ըստ վարկանիշի՝ Բարսեղյանը հավաքել է 75.0 ընդհանուր ինդեքս, ինչը նրան թույլ է տվել հայտնվել աշխարհի ամենաուժեղ հարձակվողների հարյուրյակում։ Նրա ցուցանիշներն առանձին կատեգորիաներում հետևյալն են՝
- Դիպուկ անցում (Take on): 70.6
- Գոլային պահերի ստեղծում (Chance creation): 72.1
- Գրոհների ավարտ (Finishing): 82.4
Այս թվերը հաստատում են, որ Բարսեղյանը իր դիրքում ամենաարդյունավետ հարձակվողական խաղացողներից մեկն է։ CIES-ի դասակարգման համաձայն՝ նա դասվում է Shooter infiltrator կատեգորիային, որը նկարագրում է այն խաղացողներին, ովքեր արդյունավետորեն օգտագործում են պահերը և մուտք են գործում մրցակցի տուգանային հրապարակ։
Բարսեղյանը միակ հայ ֆուտբոլիստն է, որը ներառվել է այս ցանկում։ Հատկանշական է, որ Finishing (82.4) ցուցանիշով նա զբաղեցնում է 19-րդ տեղը աշխարհում, առաջ անցնելով Մեյսոն Գրինվուդից, Ֆլորիան Վիրծից և Մայքլ Օլիզից, սակայն փոքր-ինչ զիջելով Լամին Յամալին։ Finishing կատեգորիայում առաջին տեղը զբաղեցնում է Ուսման Դեմբելեն, իսկ երկրորդը՝ Կիլիան Մբապեն։
CIES-ի ընդհանուր վարկանիշի առաջատարները
Ընդհանուր միջին ցուցանիշով վարկանիշը գլխավորել է Մայքլ Օլիզեն («Բավարիա»), ով ունի 88.5 միավոր, ինչպես նաև 99.0 առավելագույն ցուցանիշ «Գոլային պահերի ստեղծում» կատեգորիայում։ Երկրորդ տեղում է Լամին Յամալը («Բարսելոնա»)՝ 87.7 միավորով, իսկ երրորդը՝ Ֆլորիան Վիրծը («Բայեր Լևերկուզեն»)՝ 85.0 միավորով։
Ահա լավագույն 5 խաղացողները՝
- Մայքլ Օլիզե («Բավարիա») – 88.5 (Take on: 86.0, Chance creation: 99.0, Finishing: 80.5)
- Լամին Յամալ («Բարսելոնա») – 87.7 (Take on: 90.1, Chance creation: 90.4, Finishing: 82.5)
- Ֆլորիան Վիրծ («Բայեր Լևերկուզեն») – 85.0 (Take on: 84.5, Chance creation: 89.8, Finishing: 80.7)
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 84.2 (Take on: 85.0, Chance creation: 84.8, Finishing: 82.9)
- Ուսման Դեմբելե («ՊՍԺ») – 83.6 (Take on: 78.9, Chance creation: 80.0, Finishing: 92.0)
Ընթացիկ մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը գլխավորում է Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը՝ խփած 17 գոլով և 4 գոլային փոխանցումով։ Բացի այդ, նրա հաշվին կա 3 գոլ և 3 գոլային փոխանցում Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև 1 գոլ Սլովակիայի գավաթում։


Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0