Տիգրան Ավանեսյանը գոլ խփեց Ռուսաստանի գավաթում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Տուլայի «Արսենալը» վստահորեն դուրս եկավ Ռուսաստանի գավաթի հաջորդ փուլ՝ Տարածաշրջանային ուղով։ Քառորդ եզրափակչում Դմիտրի Գունկոյի թիմը 3:0 հաշվով հաղթեց «Վոլնային»։
Հաշիվը բացեց Ալեքսանդր Տրոշեչկինը, երկրորդ գոլը խփեց Տիգրան Ավանեսյանը, իսկ վերջնական արդյունքը ձևավորեց Կիրիլ Բոգդանեցը։
Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանի համար սա ընթացիկ մրցաշրջանում առաջին գոլն էր։ Նրա ակտիվում արդեն 10 խաղ կա։
Այս խաղում «Արսենալի» դարպասապահն էր նախկինում «Ուրարտուի» կազմում խաղացած Ալեքսանդր Մելիխովը, իսկ թիմին գլխավորում է Երևանի ակումբի նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։
ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԳՈԼԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0