Տիգրան Ավանեսյանը կրկին ամբողջական հանդիպում անցկացրեց «Օրենբուրգի» կազմում ՌՊԼ-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը ամբողջական հանդիպում անցկացրեց «Օրենբուրգի» կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Դինամո Մախաչկալա» թիմի դեմ խաղում։
Հայ ֆուտբոլիստը խաղը սկսեց մեկնարկային կազմում և անցկացրեց հանդիպման բոլոր 90+ րոպեները։ Խաղն ավարտվեց մախաչկալացիների նվազագույն հաղթանակով՝ 1:0 հաշվով։ Միակ գոլը 28-րդ րոպեին խփեց Մոհամեդջավադ Հոսեյննեյադը։
Տիգրան Ավանեսյանի վիճակագրությունը խաղում
- Խաղացած րոպեներ՝ 90+
- Ճշգրիտ փոխանցումներ՝ 19 (70%)
- Վաստակած խախտումներ՝ 1
- Գնդակի կորուստներ՝ 9
- Գնդակի հեռացումներ՝ 2
- Գնդակի վերադարձներ՝ 2
- Մենամարտեր՝ 2-ը 5-ից
- Օդային մենամարտեր՝ 2-ը 2-ից
- Խախտումներ՝ 3
- SofaScore գնահատական՝ 6.8
Խաղից առաջ հայտնի դարձավ, որ Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական մարտյան միջազգային հանդիպումների համար։ Թիմը ընկերական խաղեր կանցկացնի ԱՄԷ-ի (մարտի 26) և Բելառուսի (մարտի 29) դեմ։
21 տուրից հետո «Օրենբուրգը» զբաղեցնում է 14-րդ տեղը ՌՊԼ մրցաշարային աղյուսակում։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի մարտի 22-ին Մոսկվայի «Սպարտակի» դեմ, որից հետո Տիգրան Ավանեսյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0