Տիգրան Ավանեսյանը պայմանագիր է կնքել «Օրենբուրգ»-ի հետ և խփել է առաջին գոլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը խփել է իր առաջին գոլը «Օրենբուրգի» կազմում։ Գոլը գրանցվել է ընկերական հանդիպման ընթացքում՝ ուզբեկական «Բունյոդկոր» ակումբի դեմ, որտեղ ռուսական թիմը վստահ հաղթանակ է տարել՝ 5:1 հաշվով։
Խաղն անցկացվել է երեք խաղակեսով։ Ավանեսյանի հետ միասին հանդիպմանը մասնակցել է նաև «Օրենբուրգի» մեկ այլ հայ կիսապաշտպան՝ Պավել Գորելովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՖԿ «Արսենալ»-ը և ՖԿ «Օրենբուրգ»-ը համաձայնության են եկել Ավանեսյանի վարձակալության շուրջ մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը՝ առաջնահերթ գնման իրավունքով։ Մինչ գործարքի պաշտոնական ձևակերպումը ֆուտբոլիստը արդեն անցկացրել էր մի քանի հանդիպում «Օրենբուրգի» կազմում՝ գտնվելով փորձաշրջանում։
Տիգրան Ավանեսյանը «ԲԿՄԱ»-ի սան է, հանդես է եկել բանակայինների պատանեկան թիմերում, ինչպես նաև խաղացել է «Տամբով»-ում, «Տեքստիլշչիկ»-ում, «Բալթիկա»-ում և Տուլայի «Արսենալ»-ում։ Կիսապաշտպանը հանդես գալու փորձ ունի նաև Հայաստանի ազգային հավաքականում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0