Տերենս Չիկնավորյանը զբաղեցրեց 5-րդ տեղը սքի-քրոսում 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում ֆրանսիացի, հայկական արմատներով մարզիկ Տերենս Չիկնավորյանը բարձր արդյունք գրանցեց սքի-քրոս կարգում՝ զբաղեցնելով ընդհանուր հաշվարկով հինգերորդ տեղը։
33-ամյա մարզիկը վստահորեն անցավ մրցաշարային փուլերը և հասավ կիսաեզրափակիչ, որտեղ իր մեկնարկում զբաղեցրեց երրորդ տեղը և չկարողացավ դուրս գալ գլխավոր եզրափակիչ։ Սակայն փոքր եզրափակչում Տերենսը հաղթանակ տարավ, ինչը նրան ապահովեց վերջնական 5-րդ տեղը։ Ֆրանսիայի չորս ներկայացուցիչների մեջ Չիկնավորյանը ցուցադրեց լավագույն արդյունքը։
Տերենսի համար սա արդեն երրորդ Օլիմպիական խաղերն էին կարիերայում՝ և հնարավոր է՝ ոչ վերջինը։ Որպես օրինակ կարելի է նշել 40-ամյա շվեյցարացի Ալեքս Ֆիվային, ով այս խաղերում նվաճեց բրոնզե մեդալ՝ ապացուցելով, որ տարիքը խոչընդոտ չէ բարձր նվաճումների համար։
Նրա կրտսեր եղբայրը՝ 28-ամյա Մելվին Չիկնավորյանը, իր նորամուտը նշեց Օլիմպիական խաղերում և զբաղեցրեց 17-րդ տեղը 31 մասնակիցների շարքում։
Վերջնական արդյունքներ (տղամարդիկ, սքի-քրոս)՝
Սիմոնե Դերոմեդիս (Իտալիա)
Ֆեդերիկո Տոմազոնի (Իտալիա)
Ալեքս Ֆիվա (Շվեյցարիա)
Մրցումները անցկացվեցին չափազանց բարդ եղանակային պայմաններում, ինչը զգալի ազդեցություն ունեցավ արդյունքների վրա։ Գործող օլիմպիական չեմպիոն Ռայանա Ռեգեզը և ընթացիկ մրցաշրջանի առաջատար Ռիս Հոուդենը մնացին առանց մեդալների։ Մինչդեռ իտալացի մարզիկները փայլուն հանդես եկան տնային խաղերում՝ ձևակերպելով դուբլ
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0