Թեմուր Մամոյանը նվաճեց իր կարիերայի առաջին չեմպիոնական գոտին
Թեմուր Մամոյանը (10-0) կարևոր հաղթանակ տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ նվաճելով իր առաջին տիտղոսը։ Մայիսի 16-ին Մալթայում կայացած մրցաշարի ընթացքում 33-ամյա բռնցքամարտիկը վստահ հաղթանակ տարավ մինչ այդ անպարտված բոսնիացի Սերգեյ Ադամովիչի (7-1) նկատմամբ՝ նվաճելով IBO Continental սուպերծանր քաշային կարգի չեմպիոնական գոտին։
Մամոյանը եզդի է, ծագումով Հայաստանից, ներկայումս բնակվում և մարզվում է Գերմանիայում։ Նա պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ընդամենը երեք տարի առաջ, սակայն արդեն հասցրել է բարձրաձայն հայտարարել իր մասին բռնցքամարտի աշխարհում՝ մինչ այդ տանելով 9 նոկաուտային հաղթանակ։
Ադամովիչի նկատմամբ հաղթանակը Մամոյանի կարիերայի տասներորդն էր, և մասնագետները նշում են, որ այս հաջողությունը կարող է նրան ճանապարհ բացել առավել հեղինակավոր մենամարտերի և համաշխարհային տիտղոսների համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0