Սուրեն Գրիգորյանը և Անդրանիկ Կարապետյանը կհանդիպեն 2025 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, 2025 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունում տղամարդկանց մինչև 88 կգ քաշային կարգում կբաշխվեն մեդալները։ Հայաստանի հավաքականի կազմում կձևակերպվի 21-ամյա Սուրեն Գրիգորյանը։
Նրա մրցակիցը կլինի Հայաստանի նախկին բազմամյա հավաքականցի Անդրանիկ Կարապետյանը, որը այժմ ներկայացնում է Բոսնիան և Հերցեգովինան։ Երկու հայ ծանրամարտիկներն էլ չեն համարվում ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներ, սակայն կարող են պայքարել մեդալների համար՝ ինչպես առանձին վարժությունների, այնպես էլ երկամարտի ընդհանուր հաշվարկում։
Հայտարարված քաշերը (մինչև 88 կգ):
- Յեյսոն Լոպես (Կոլումբիա) – 390 կգ
- Մարին Ռոբու (Մոլդովա) – 380 կգ
- Ռո Կվանգ Ռյոլ (ԿԺԴՀ) – 380 կգ
- Փան Յունհուա (Չինաստան) – 373 կգ
- Անդրանիկ Կարապետյան (Բոսնիա և Հերցեգովինա) – 371 կգ
- Չո Դեհի (Կորեա) – 370 կգ
- Պակ Հյոնգո (Կորեա) – 370 կգ
- Սուրեն Գրիգորյան (Հայաստան) – 375 կգ
- Լուկաս Մյուլլեր (Գերմանիա) – 366 կգ
- Կրիստիանո Ֆիքկո (Իտալիա) – 365 կգ
- Լորենցո Տարկվինի (Իտալիա) – 365 կգ
- Իլիա Սալեհի Փուր (Իրան) – 365 կգ
Կոլումբիացի Յեյսոն Լոպեսը (390 կգ) համարվում է անվիճելի ֆավորիտ։ Նրա հիմնական մրցակիցներն են Ռոբուն և Ռո Կվանգ Ռյոլը (երկուսն էլ՝ 380 կգ): Հայ ծանրամարտիկ Սուրեն Գրիգորյանը՝ 375 կգ հայտով, կարող է պայքարել մեդալների համար, իսկ Անդրանիկ Կարապետյանը կլինի «ռվակի» վարժության մեդալի հավակնորդներից մեկը։
Մինչև 88 կգ քաշային կարգի A խմբի մրցումները կմեկնարկեն ժամը 19:00-ին ըստ երևանյան ժամանակով:
Ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի Sportaran.թելեգրամ ալիքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0