Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դուրս է եկել 2026 թվականի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որը անցկացվում է Զրենյանինում (Սերբիա)։ Կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը վստահ հաղթանակ է տարել դանիացի մարզիկ Բրայան Սանտյագոյի նկատմամբ՝ 9:1 հաշվով։
Եզրափակիչ հասնելու ճանապարհին Աղաջանյանը անցկացրել է մի քանի տպավորիչ գոտեմարտ։ Մեկնարկային հանդիպմանը նա ժամանակից շուտ հաղթել է ֆրանսիացի Իլիան Աույնոյին՝ 9:0 հաշվով, իսկ հաջորդ փուլում հաղթել է լեհ Օլիվյե Սկրիպչակին՝ 10:8 հաշվով՝ ավարտելով գոտեմարտը տուշեով։
Մրցաշարի եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Քոչալիձեն։
Հարկ է նշել, որ այսօր մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ելույթ ունեցող հայ ըմբիշների շարքում Սուրեն Աղաջանյանը միակ եզրափակիչ հասած ըմբիշն է նրանցից, ովքեր մրցումները սկսել են այսօր։ Այսօր եզրափակչում հանդես կգան նաև Հայաստանի հավաքականի ևս երկու ներկայացուցիչներ՝ Սամվել Տերտերյանը (77 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ), որոնք մրցումները սկսել էին երեկ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0