Ստյոփա Երեմյանը՝ Canada Open 2026 միջազգային թաեքվոնդոյի մրցաշարի հաղթող
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ստյոփա Երեմյանը (մինչև 63 կգ քաշային կարգ) դարձել է հեղինակավոր Canada Open 2026 միջազգային թաեքվոնդոյի մրցաշարի հաղթող՝ հաստատելով իր բարձր պատրաստվածության մակարդակը և վստահորեն հայտնելով իր մասին միջազգային ասպարեզում։
Ստյոփան հայտնի հայ թաեքվոնդիստ Արմեն Երեմյանի որդին է՝ 2008 թվականի Եվրոպայի չեմպիոն և 2012 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից, որտեղ նա զբաղեցրել է 5-րդ տեղը։ Շարունակելով ընտանեկան մարզական ավանդույթները՝ Ստյոփան մարզվում է իր հոր ղեկավարությամբ։
Ներկայումս Ստյոփա Երեմյանը բնակվում է Կալիֆորնիայում, սակայն միջազգային ասպարեզում ներկայացնում է Հայաստանը։ Ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է 2025 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը՝ ձեռք բերելով բարձր մակարդակի մրցումների կարևոր փորձ։
Canada Open 2026-ում տարած հաղթանակը կարևոր քայլ դարձավ Ստյոփա Երեմյանի մարզական կարիերայում և հաստատեց նրա լուրջ հավակնությունները համաշխարհային թաեքվոնդոյում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0