Սկզբնական կազմերը Ինտեր — Ֆլումինենսե խաղին, Մխիթարյանը մեկնարկային կազմում է
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր Շարլոթում (ԱՄՆ) տեղի կունենա Աշխարհի ակումբային առաջնության 2025 թվականի 1/8 եզրափակչի խաղը Միլանի «Ինտերի» և բրազիլական «Ֆլումինենսեի» միջև։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Մոսկվայի ժամանակով՝ 22:00-ին։
Հայ երկրպագուների համար գլխավոր լուրն այն է, որ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կդասավորվի մեկնարկային կազմում։
Թիմերի մեկնարկային կազմերը՝
Ինտեր՝
Զոմմեր, Դարմյան, Դե Վրեյ, Բաստոնի, Դումֆրիս, Բարելլա, Ասլանի, Մխիթարյան, Դիմարկո, Լաուտարո Մարտինես, Թյուրամ։
Ֆլումինենսե՝
Ֆաբիո, Քսավիեր, Տիագո Սիլվա, Իգնասիո, Ռենե, Բերնալ, Մարտինելի, Ջոն Արիաս, Նոնատո, Ֆրեյտես, Գերման Գանո։

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակչում կմրցի «Մանչեսթեր Սիթի» — «Ալ-Հիլալ» խաղի հաղթողի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0