Սկսվել է Հայաստան — Հունգարիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Հունգարիայի ընտրանին։
Այսօրվանից երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսեր բացառապես առցանց՝ tickets.ffa.am պաշտոնական կայքով։ Թղթային տոմսերի վաճառք նախատեսված չէ․ բոլոր գործողությունները կատարվում են թվային ձևաչափով։
Յուրաքանչյուր օգտատեր կարող է գնել առավելագույնը երկու տոմս։ Գնումն ավարտելուց հետո տոմսերը հասանելի կլինեն անձնական էջում, սակայն QR կոդերը կակտիվանան միայն խաղի օրը։
Տոմս գնելուց առաջ անհրաժեշտ է անցնել անձնագրի նույնականացում կայքում։ Տվյալների ստուգումը կատարվում է ամեն օր՝ ժամը 10:00-ից 20:00-ն, և տևում է ոչ ավելի, քան 30 րոպե։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ է անում երկրպագուներին ժամանել մարզադաշտ հանդիպումից երկու ժամ առաջ՝ խուսափելու մարդկանց կուտակումներից և ապահովելու անվտանգ մուտք tribuna-ներ։
Հիշեցնենք, որ Հայաստան — Հունգարիա հանդիպումը լինելու է աշխարհի առաջնության 2026-ի ուղեգրի համար պայքարում կարևորագույններից մեկը։
4 տուրերից հետո Հայաստանը F խմբում գտնվում է 4-րդ տեղում՝ 3 միավորով, իսկ Հունգարիան՝ երկրորդ՝ 5 միավորով։ Հաղթանակի դեպքում Եղիշե Մելիքյանի թիմը կարող է բարձրանալ երկրորդ տեղ, եթե Իռլանդիան չհաղթի Պորտուգալիային։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0