Սպեռցյանը խփեց իր 10-րդ գոլը հավաքականի կազմում և առաջ մղեց Հայաստանը Իռլանդիայի հետ խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպեռցյանը դարձավ Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուներից մեկը՝ խփելով իր հոբելյանական՝ 10-րդ գոլը: Այս հաջողությամբ կիսապաշտպանը շրջանցեց Տիգրան Բարսեղյանին լավագույն ռմբարկուների ցանկում։
Այժմ Սպեռցյանի հաշվին կա 10 գոլ։ Նրանից առաջ են միայն Արթուր Պետրոսյանը և Մարկոս Պիզզելլին (11-ական), Գևորգ Ղազարյանը և Յուրա Մովսիսյանը (14-ական), ինչպես նաև ռեկորդակիր Հենրիխ Մխիթարյանը (32):
Իռլանդիայի դարպասը Սպեռցյանը գրավեց 11-մետրանոցով առաջին խաղակեսի ավարտից քիչ առաջ։ Առաջին խաղակեսից հետո Երևանում ընթացող ԱԱ-2025 ընտրական հանդիպմանը Հայաստանը հաղթում է 1:0 հաշվով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0