Կայացել է Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի Մ20 միջազգային մրցաշարի վիճակահանությունը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանում կայացել է Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների միջազգային մրցաշարի՝ 2026 թվականի վիճակահանությունը, որը տեղի կունենա մարտի 17–18-ը «Դինամո» մարզական կենտրոնում։
Գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 11:00-ին։
Մրցումներին կմասնակցեն շուրջ 140 ըմբիշներ յոթ երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Իտալիայից, Ֆրանսիայից և Ղրղզստանից։
Նշենք, որ մրցաշարին կմասնակցի նաև Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), ով մի քանի օր առաջ մասնակցել էր մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։
Հայաստանի հավաքականը ներկայացված կլինի մեծ թվով ըմբիշներով բոլոր քաշային կարգերում։
Հիշեցնենք, որ այս մրցաշարը ընտրական փուլ է մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության համար, որը հուլիսին կանցկացվի Հյուսիսային Մակեդոնիայում։










Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0