SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Շիրակ»-ը և «Ուրարտու»-ն վստահորեն անցել են Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ


«Շիրակ»-ը և «Ուրարտու»-ն վստահորեն անցել են Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ
Ֆուտբոլ 💬 Comment

Գյումրու «Շիրակ»-ն ու Երևանի «Ուրարտու»-ն առանց լուրջ դժվարությունների հաղթահարեցին Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ փուլը։

«Շիրակ»-ը սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Արարատ-Արաքս»-ին։ Գոլերի հեղինակ դարձան Ռաֆիկ Միսաքյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Վարդան Տովմասյանը և Գրիգոր Գումաշյանը։

Նույնքան համոզիչ հանդես եկավ նաև «Ուրարտու»-ն, որը Երևանում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Վան»-ի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Կարեն Մելքոնյանը, իսկ մեկական գոլ խփեցին Էդիկ Վարդանյանը և Օլեգ Պոլյակովը։

Այսպիսով, «Շիրակ»-ն ու «Ուրարտու»-ն դուրս եկան Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ, որտեղ նրանց կմիանան «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն, որոնք պայքարը սկսում են հենց այս փուլից։

Հոկտեմբերի 29-ին և 30-ին կանցկացվեն 1/8 եզրափակիչի մնացած չորս հանդիպումները, որոնց արդյունքներով հայտնի կդառնան հաջորդ փուլի բոլոր մասնակիցները։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։