SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սեմյոն Դանիելյանցը արդեն Բոստոնում է, որտեղ մեկնարկում է գեղասահքի աշխարհի առաջնությունը


Սեմյոն Դանիելյանցը արդեն Բոստոնում է, որտեղ մեկնարկում է գեղասահքի աշխարհի առաջնությունը
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Հայ գեղասահորդ Սեմյոն Դանիելյանցը մեկնել է Բոստոն, որտեղ վաղը հանդես կգա 2025 թվականի գեղասահքի աշխարհի առաջնությունում։ Նա կլինի Հայաստանի միակ ներկայացուցիչը այս մրցաշարում։

18-ամյա մարզիկի համար սա արդեն երկրորդ աշխարհի առաջնությունն է։ Անցած տարի նա զբաղեցրել է 22-րդ տեղը, իսկ վերջերս կայացած Եվրոպայի առաջնությունում ավարտել է 17-րդ հորիզոնականում։

Բոստոն Դանիելյանցը ժամանել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչների՝ Արամ Վլասյանի, Արի Զաքարյանի, Գարիկ Ազատյանի, ինչպես նաև իր անձնական մարզիչ Մարտին Դեգենայսի հետ։

Բոստոն ժամանելուց հետո հայկական պատվիրակությանը հանդիպել է գեղասահքի հայտնի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը, որը գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում։ Նա 2024 թվականի աշխարհի չեմպիոն, ամերիկացի Իլյա Մալինինի մարզիչն է, ով նույնպես հանդես կգա Բոստոնում։

Ռաֆայել Հարությունյանը մարզել է բազմաթիվ աշխարհի չեմպիոնների, այդ թվում՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն Նաթան Չենին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։