Սելարայանը կրկին գլուխգործոց գոլ խփեց, բայց «Բելգրանոն» կորցրեց հաղթանակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը կրկին ուրախացրեց երկրպագուներին վառ գոլով Արգենտինայի առաջնությունում։ 6-րդ տուրի խաղում նրա «Բելգրանոն» ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Դեֆենսա ի Խուստիսիայի» դեմ։
Սելարայանը խաղադաշտում անցկացրեց 70 րոպե և աչքի ընկավ տպավորիչ գոլով, որը դարձավ հանդիպման իրական զարդը։ SofaScore-ի տվյալներով՝ նրա խաղը գնահատվել է 7,1 միավոր։
Սակայն «Բելգրանոյին» չհաջողվեց պահպանել հաղթանակը․ տանտերերը հավասարեցրին հաշիվը հանդիպման վերջին րոպեին՝ զրկելով հյուրերին երեք միավորից։
Սելարայանի համար սա արդեն երկրորդ գոլն է ընթացիկ մրցաշրջանի հինգ խաղում։ Հատկանշական է, որ նախորդ նախորդ տուրում կիսապաշտպանը նույնպես դիպուկ էր գտնվել՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը և ցուցադրելով գերազանց մարզավիճակ առաջնության մեկնարկում։
Վեց տուրից հետո «Բելգրանոն» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ շարունակելով պայքարը առաջատար դիրքերի համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0