Հայաստանի ԶՈՒ հավաքականը պարտվեց Իսպանիային՝ 2027 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում (զինվորականներ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի զինված ուժերի ֆուտբոլի հավաքականը կրել է երկրորդ պարտությունը 2027 թվականի աշխարհի առաջնության զինվորականների որակավորման մրցաշարում։ Խմբային փուլի երկրորդ խաղում հայկական թիմը նվազագույն հաշվով՝ 0:1, պարտվեց Իսպանիայի հավաքականին։
Մրցաշարը անցկացվում է Նիդերլանդներում։ Հայաստանի թիմում հանդես են գալիս ԲԿՄԱ-2-ի ֆուտբոլիստները, որոնք չեն հրավիրվել երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականներ։
Ավելի վաղ, որակավորման մեկնարկային խաղում, Հայաստանի հավաքականը նույնպես պարտվել էր՝ Իռլանդիայի թիմին՝ 0:1 հաշվով։
Խմբային փուլի վերջին հանդիպումը հայկական թիմը կանցկացնի մարտի 26-ին՝ Գերմանիայի հավաքականի դեմ։ Սակայն Հայաստանի հավաքականը արդեն կորցրել է խմբից դուրս գալու հնարավորությունները։
Նշենք, որ հայկական թիմը հիմնականում կազմված է 18-ամյա ֆուտբոլիստներից, մինչդեռ մրցակիցները հանդես են գալիս ավելի փորձառու կազմերով։ Մասնավորապես, Իռլանդիայի հավաքականի կազմում խաղացել է 35-ամյա Քրիս Քեննին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0