Հայաստանի ԶՈւ ֆուտբոլի հավաքականը կմասնակցի 2027 թվականի Համաշխարհային ռազմական խաղերի ընտրական փուլին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Զինված ուժերի ֆուտբոլի հավաքականը ժամանել է Նիդերլանդների Թագավորություն, որտեղ կմասնակցի 2027 թվականին ԱՄՆ-ում անցկացվելիք Համաշխարհային ռազմական խաղերի ընտրական մրցաշարին։ Թիմը հիմնականում կազմված է ԲԿՄԱ-2 ակումբի խաղացողներից և մարզչական շտաբի ներկայացուցիչներից։
Պատվիրակությունը գլխավորում է թիմի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը, իսկ նրա օգնականն է Էդգար Մանուչարյանը։ Թիմի առջև դրված է խմբային փուլը հաջողությամբ հաղթահարելու և եզրափակիչ փուլ դուրս գալու համար պայքարելու նպատակ։
Վիճակահանության արդյունքներով Հայաստանի թիմը ընդգրկվել է ուժեղ մրցակիցներով խմբում՝ Գերմանիայի, Իսպանիայի և Իռլանդիայի զինված ուժերի հավաքականների հետ։
Խաղերի ժամանակացույցը՝
-
Մարտի 23 — Հայաստան vs Իռլանդիա
-
Մարտի 24 — Հայաստան vs Գերմանիա
-
Մարտի 26 — Հայաստան vs Իսպանիա
Մրցաշարի վճռորոշ հանդիպումները կկայանան մարտի 27-ին՝ այդ օրը կանցկացվեն կիսաեզրափակիչները և եզրափակիչը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0