Հայաստանի մինչև 16 տարեկանների ակումբային հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ապրիլի 1-ից 5-ը Հայաստանի մինչև 16 տարեկանների ակումբային հավաքականը Վրաստանի Թելավի քաղաքում կմասնակցի EYBL հեղինակավոր մրցաշարի հերթական փուլին։
Մրցաշարի այս փուլին կմասնակցեն Վրաստանի, Լատվիայի և Ղազախստանի ակումբային թիմերը։
Հավաքականը մրցավայր կմեկնի գլխավոր մարզիչ Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ։ Մարզչի օգնականն է Լևոն Սարմազյանը։
Թիմի կազմը՝
- Դավիդ Զոհրաբյան — «Կիլիկիա»
- Առնոյ Բաղդադյան — «Կիլիկիա»
- Ալեքսանդր Աբրահամյան — «Միրաք»
- Նարեկ Դանիելյան — «Արթիկ»
- Գագիկ Ծառուկյան — «Շենգավիթ»
- Գևորգ Հայրապետյան — «Շենգավիթ»
- Հովհաննես Օրդանյան — «Պատրիոտ»
- Հովհաննես Կոստիկյան — ԽՄՕՄՄ
- Հայկ Քերոբյան — «Պատրիոտ»
- Ռոբերտ Աստոյան — ԽՄՕՄՄ
- Միխայիլ Պետրով — «Գելեքսի Կրասնոյարսկ»
- Դմիտրի Աջյան — «Ռեուտով Մոսկվա»
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0