Իռլանդիայի հավաքականը մեկնեց Երևան առանց Սմոդիքսի
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 7-ին Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականը երկար ճանապարհորդություն կատարեց Դուբլինից Երևան, որտեղ սեպտեմբերի 9-ին կխաղա Հայաստանի ազգային հավաքականի դեմ՝ 2026 թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլի F խմբի երկրորդ տուրում։
Իռլանդացիները կորուստ ունեն։ «Իպսվիչի» հարձակողական կիսապաշտպան Սեմ Սմոդիքսը չի կարողանա օգնել իր հավաքականին Երևանում։ 29-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Հունգարիայի դեմ խաղում, որը ավարտվել է 2:2 հաշվով։
Սմոդիքսն արդեն լքել է թիմի ճամբարը։ Գլխավոր մարզիչ Հեյմիր Հալլգրիմսոնը նրա փոխարեն հրավիրել է «Շեմրոք Ռովերսի» պաշտպան Ջոշ Հոնոհանին, որը դեռևս չի հանդես եկել ազգային հավաքականում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վնասվածք էր ստացել նաև իռլանդացիների հիմնական հարձակվող Թրոյ Փարրոտը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0