Հայաստանի հավաքականը տարին ավարտեց ՖԻՖԱ-ի վարկանիշում առանց փոփոխությունների
Photo by Gualter Fatia/Getty Images
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Դեկտեմբերի 22-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակեց տղամարդկանց ազգային հավաքականների վարկանիշի թարմացված տարբերակը։ Դրա արդյունքներով Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքերը և տարին ավարտել է 106-րդ տեղում՝ հավաքելով 1196.08 վարկանիշային միավոր։
Ինչպես վարկանիշի նախորդ թողարկման դեպքում, աղյուսակի վերին հատվածում էական փոփոխություններ չեն արձանագրվել։ Աշխարհի լավագույն տասնյակը մնացել է ամբողջությամբ անփոփոխ։ Առաջատարը շարունակում է մնալ Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են Արգենտինան և Ֆրանսիան։ Թոփ-10-ում ընդգրկված են նաև Անգլիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Բելգիան, Գերմանիան և Խորվաթիան։
Փոփոխությունների բացակայությունը պայմանավորված է նրանով, որ դեկտեմբերին ազգային հավաքականների մեծ մասը պաշտոնական հանդիպումներ չի անցկացրել։ Վարկանիշում աննշան տեղաշարժեր գրանցվել են միայն Աֆրիկայի և Ասիայի որոշ հավաքականների մոտ, որոնք շարունակել են ելույթները տարածաշրջանային մրցաշարերում, ընկերական հանդիպումներում և Արաբական ազգերի գավաթում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0