Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Ուզբեկստանին ընկերական հանդիպմանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 5-ին Երևանում Միշա Ժորկաեֆի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը (Մ-19) անցկացրեց իր առաջին ստուգողական հանդիպումը Ուզբեկստանի հասակակիցների դեմ։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով։
Հայաստանի թիմի կազմում միակ գոլը խփեց «Ռոստով» ֆուտբոլային ակումբի սան Դավիթ Բատոյանը։ Մրցակիցները աչքի ընկան դարպասի հարվածից և իրացրած 11 մետրանոցից։
Թիմերի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Աբովյանում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0