Հայաստան U19 հավաքականը կմասնակցի Մոլդովայում անցկացվող միջազգային մրցաշարին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հունիսի 6-ից 11-ը կմասնակցի Մոլդովայում կայանալիք միջազգային մրցաշարի: Այս մասին տեղեկացնում է Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Հայկական ֆեդերացիան առայժմ պաշտոնական հաստատում չի հրապարակել, իսկ հավաքականի կազմն այս պահին հայտնի չէ։
Մոլդովական աղբյուրի համաձայն՝ մրցաշարը կանցկացվի երկու մարզադաշտում՝ ազգային հավաքականների մարզման կենտրոնում (Վադուլ-լույ-Վոդե) և Նիսպորենիի քաղաքային մարզադաշտում։ Բացի Հայաստանի հավաքականից, մրցաշարին կմասնակցեն նաև Մոլդովայի U20 և U19 հավաքականները, ինչպես նաև Վրաստանի U19 հավաքականը։
Մրցաշարի առաջին խաղում՝ հունիսի 6-ին, Հայաստանի հավաքականը կհանդիպի Մոլդովայի U20 հավաքականի հետ։ Հունիսի 8-ին կխաղա Մոլդովայի U19-ի, իսկ հունիսի 10-ին՝ Վրաստանի U19-ի դեմ։ Բոլոր հանդիպումներն ունեն բարեկամական կարգավիճակ։
Չի բացառվում, որ Հայաստանի U19 հավաքականի կազմում ընդգրկվեն նաև այն ֆուտբոլիստները, ովքեր տարիքային համապատասխանում ունեն և ընդգրկված են մինչև 21 տարեկանների հավաքականի ընդլայնված կազմում։ Հիշեցնենք, որ Հայաստանի U21 հավաքականը հունիսի 3-ին և 6-ին կանցկացնի ստուգողական խաղեր Կիպրոսի դեմ։
Միջազգային մրցաշարի խաղացանկը՝
-
Հունիսի 6, 17:30 — Մոլդովա U20 – Հայաստան (Վադուլ-լույ-Վոդե, Ազգային հավաքականների մարզման կենտրոն)
-
Հունիսի 6, 19:30 — Մոլդովա U19 – Վրաստան (Նիսպորենի, Քաղաքային մարզադաշտ)
-
Հունիսի 8, 17:30 — Վրաստան – Մոլդովա U20 (Վադուլ-լույ-Վոդե, ԱՀՄԿ)
-
Հունիսի 8, 19:30 — Հայաստան – Մոլդովա U19 (Նիսպորենի, Քաղաքային մարզադաշտ)
-
Հունիսի 10, 17:30 — Վրաստան – Հայաստան (Վադուլ-լույ-Վոդե, ԱՀՄԿ)
-
Հունիսի 11, 11:00 — Մոլդովա U20 – Մոլդովա U19 (Վադուլ-լույ-Վոդե, ԱՀՄԿ)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0