SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ 17 հավաքականը 5.5 տարվա դադարից հետո առաջին հաղթանակն է տարել պաշտոնական խաղերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հայաստանի Մ 17 հավաքականը 5.5 տարվա դադարից հետո առաջին հաղթանակն է տարել պաշտոնական խաղերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ 💬 Comment

Մ17 Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի վերջին տուրում 1:0 հաշվով հաղթանակ տարավ Սան Մարինոյի հասակակիցների նկատմամբ։ Հանդիպումը կայացավ մայիսի 18-ին Բոսնիա և Հերցեգովինայի Բիելինա քաղաքում։

Մրցավեճի միակ և հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց Երևանի «Ուրարտու»-ն ներկայացնող Արսեն Առաքելյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Մինի-մրցաշարի արդյունքում Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ վաստակելով 3 միավոր։

Այս հաջողությունը դարձավ առանձնահատուկ՝ այն ընդհատեց ավելի քան հինգ ու կես տարի տևած հաղթանակների բացակայությունը։ Մ17 հավաքականը վերջին անգամ պաշտոնական խաղում հաղթել էր 2019 թվականի հոկտեմբերին՝ 1:0 հաշվով գերազանցելով Իսլանդիայի ընտրանուն։

 


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։