Հայաստանի Մ15 հավաքականն ավարտեց իր մասնակցությունը ՈւԵՖԱ-ի Զարգացման գավաթին Լատվիայի հետ ոչ ոքի խաղով
Երևանում անցկացվող մինչև 15 տարեկանների ՈւԵՖԱ Զարգացման գավաթի վերջին տուրում Հայաստանի հավաքականը հանդիպեց Լատվիայի թիմին։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով, սակայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջող հանդես եկան լատվիացիները՝ հաղթելով 5:4 հաշվով։
9-րդ րոպեին լատվիացիներից աչքի ընկավ Անդրիս Այզսիլնիեկսը, սակայն 24-րդ րոպեին «Սարդարապատի» Նարեկ Խաչատրյանը հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսում թիմերը կրկին փոխանակվեցին գոլերով։ 49-րդ րոպեին Զախարս Մալիգինսը Լատվիային նորից առաջ մղեց, սակայն 81-րդ րոպեին Ավանյան ակադեմիայի ներկայացուցիչ Էրիկ Վուվունիկյանը իրացրեց նշանակված 11 մետրանոցը՝ կրկին հավասարեցնելով հաշիվը։
Այսպիսով, խաղը ավարտվեց 2:2, և հաղթողը որոշվեց 11 մետրանոցներով, որտեղ հաջողությունը կողքին էր լատվիացիներին՝ 5:4։
Հայաստանի Մ15 հավաքականի արդյունքները մրցաշարում․
▪ Հայաստան — Ուզբեկստան 1:2
▪ Հայաստան — Վրաստան 2:2 (11 մ — 5:3)
▪ Հայաստան — Լատվիա 2:2 (11 մ — 4:5)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0