Հայաստանի Մ14 հավաքականը զիջեց Լատվիային ՈՒԵՖԱ-ի Զարգացման Գավաթում
Մինչև 14 տարեկանների Հայաստանի պատանեկան հավաքականը պարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման Գավաթի երկրորդ տուրում՝ 1:2 հաշվով զիջելով Լատվիայի հավաքականին։ Հանդիպումը տեղի ունեցավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի դաշտում։
Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց երևանյան «Փյունիկ»-ի ներկայացուցիչ Նարեկ Ավետիսյանը։ Երիտասարդ հարձակվողի համար սա արդեն երկրորդ գոլն է մրցաշարում։
Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Ուզբեկստանի ընտրանուն։
Մրցաշարի եզրափակիչ խաղը Նարեկ Դավթյանի սաները կանցկացնեն մայիսի 12-ին՝ մրցելով Լիբանանի հավաքականի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0