SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ14 հավաքականը հաղթեց Ուզբեկստանին


Հայաստանի Մ14 հավաքականը հաղթեց Ուզբեկստանին
Ֆուտբոլ 💬 Comment

Մինչեւ 14 տարեկանների Հայաստանի պատանեկան հավաքականը Երևանում ընթացող ՈւԵՖԱ-ի զարգացման գավաթի առաջին խաղում 2:1 հաշվով հաղթեց Ուզբեկստանի հասակակիցներին։

Հաշիվը բացեցին ուզբեկական թիմի ֆուտբոլիստները՝ օգտվելով հայ թիմի սխալից։ Սակայն Հայաստանի հավաքականի ավագ Կարեն Ավետիսյանը (Փյունիկի սան) վերականգնեց հավասարությունը։ Հաղթական գոլը գրանցվեց հանդիպման վերջնամասում՝ Ուզբեկստանի հավաքականի ֆուտբոլիստների կողմից իրենց դարպասն ուղարկված գնդակով՝ անկյունայինի ժամանակ։

Ավելի վաղ նույն օրը կայացել էր նաև այս երկրների մինչև 15 տարեկանների հավաքականների խաղը, որտեղ 2:1 հաշվով հաղթել էր Ուզբեկստանի թիմը։

Հայաստանի Մ14 հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 10-ին՝ Լատվիայի դեմ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։