Հայաստանի հավաքականը կորուստներ ունի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ հանդիպումներից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ թիմը չի կարողանա հույս դնել երկու առանցքային ֆուտբոլիստների վրա ԱԱ-2026-ի ընտրական առաջիկա խաղերում։
Կենտրոնական պաշտպան Ստյոփա Մկրտյանը ծանր վնասվածք է ստացել ակումբի խաղում և բաց կթողնի ոչ միայն Պորտուգալիայի, այլև Իռլանդիայի դեմ հանդիպումները։ Նրա բացակայությունը մեծ կորուստ կլինի հավաքականի համար, քանի որ Մկրտյանը միակ ձախլիկ կենտրոնական պաշտպանն է կազմում, ինչը հատկապես կարևոր է երեք կենտրոնականով խաղալու ժամանակ։
Հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը նույնպես չի կարող օգնել թիմին Պորտուգալիայի դեմ խաղում։ Նրան մոտ հայտնաբերվել է թեթև վնասվածք, և նրա մասնակցությունը Իռլանդիայի հետ խաղին դեռ հարցականի տակ է։ Հայաստանի դարպասում կարող են խաղալ Հենրի Ավագյանը կամ Արսեն Բեգլարյանը, որոնք հունիսին ընկերական խաղերում մեկական հանդիպում անցկացրին Կոսովոյի և Չեռնոգորիայի դեմ։
Հայաստանի հավաքականը Պորտուգալիայի հետ կմրցի սեպտեմբերի 6-ին, իսկ սեպտեմբերի 9-ին կխաղա Իռլանդիայի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0