Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը մեկնել է Զագրեբ՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը՝ հինգ մարզիկների կազմով, մեկնել է Խորվաթիա, որտեղ սեպտեմբերի 13-ին կմեկնարկի աշխարհի առաջնություն-2025-ը։ Մրցաշարը կանցկացվի երկրի մայրաքաղաք Զագրեբում։
Մասնակիցների վիճակահանությունը կկայանա սեպտեմբերի 12-ին, իսկ հայ ըմբիշների ելույթների ժամանակացույցը հետևյալն է․
-
Սեպտեմբերի 13 — Մանվել Խնձրցյան (61 կգ) և Արման Անդրեասյան (70 կգ)
-
Սեպտեմբերի 14 — Արսեն Հարությունյան (57 կգ) և Հրայր Ալիխանյան (74 կգ)
-
Սեպտեմբերի 15 — Վազգեն Տևանյան (65 կգ)
Հավաքականը գլխավոր մարզիչ Աբետնակ Կուրգինյանի գլխավորությամբ նպատակ ունի հաջող ելույթ ունենալ և պայքարել աշխարհի առաջնության մեդալների համար։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին, որտեղ Հայաստանը կներկայացնի արդեն 10 ըմբիշ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0