Հայաստանի հավաքականը Եվրոպայի ռեկորդ սահմանեց և դարձավ չեմպիոն
Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճեց թիմային մրցումներում՝ 10 մետր օդամղիչ ատրճանակից հրաձգության մեջ։
Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը և Գրիգոր Պողոսյանը ընդհանուր առմամբ հավաքեցին 1120 միավոր՝ սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ այս տարիքային խմբում։
Արծաթե մեդալը նվաճեց Ուկրաինայի հավաքականը (1115 միավոր), իսկ բրոնզը՝ Չեխիայի թիմը (1110 միավոր)։
Այս հաղթանակը ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Էստոնիայում անցկացվող առաջնությունում։


Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0