Հայաստանի հոկեյի հավաքականը երկրպագուների հետ կանցկացնի ավտոգրաֆ-սեսիա՝ մինչև ԱԱ-2025-ի վերջին հանդիպումը
Հայաստանի հոկեյի ազգային հավաքականը ավտոգրաֆ-սեսիա կանցկացնի երկրպագուների համար՝ 2025 թվականի աշխարհի առաջնության Դիվիզիոն IV-ի վերջին տուրից առաջ, որն անցկացվում է Երևանում։

Ապրիլի 19-ին 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Ինդոնեզիայի թիմի հետ։ Մինչ այդ՝ ապրիլի 18-ին, հավաքականը հանգստի օր ունի, որը նվիրված կլինի երկրպագուների հետ հանդիպմանը։
Ավտոգրաֆ-սեսիան կկայանա երկու ֆան գոտիներում։ Ժամը 17:00-ին հոկեյիստները կլինեն Օպերայի մոտ, իսկ ժամը 18:30-ին՝ Շահումյանի Հրապարակում։ Կազմակերպիչները նշում են, որ եթե չհաջողվի ավտոգրաֆ ստանալ սիրելի խաղացողից առաջին վայրում, կարող եք փորձել երկրորդում։
Չորս տուրերից հետո Հայաստանի հավաքականը զբաղեցնում է երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում՝ արձանագրելով երեք հաղթանակ և մեկ պարտություն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0