SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը ջախջախեց Ալբանիային (վիդեո)


Հայաստանի ֆուտզալի հավաքականը ջախջախեց Ալբանիային (վիդեո)
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ֆուտզալի հավաքականը սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց Ալբանիային ԵՎՐՈ-2026-ի որակավորման 3-րդ տուրի հանդիպմանը։

Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դենիս Նևեդրովը, իսկ Վլադիմիր Սանոսյանը և Արսեն Պետրոսովը խփեցին մեկական գոլ։

Փետրվարի 5-ին Հայաստանի և Ալբանիայի հավաքականները կրկին կհանդիպեն, սակայն այս անգամ խաղը կանցկացվի Տիրանայում։

Հայաստանի հավաքականը ներկայումս զբաղեցնում է առաջին տեղը 6-րդ խմբում։ Մեկ այլ խաղում Դանիայի հավաքականը անսպասելիորեն հաղթեց Ղազախստանին, ինչը թույլ տվեց Հայաստանին միանձնյա գլխավորել խումբը՝ 7 միավորով։

Հայաստանը դեռ պետք է հանդիպի Դանիայի և Ալբանիայի հետ արտագնա խաղերում, ինչպես նաև Ղազախստանի հետ՝ տնային խաղում։ Խմբում առաջին տեղը երաշխավորում է մասնակցությունը Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ին։

Խումբ 6:
Հայաստան - 7
Ղազախստան - 4
Ալբանիա - 3
Դանիա - 3


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։