SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Պրիշտինա՝ Կոսովոյի դեմ խաղի


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Պրիշտինա՝ Կոսովոյի դեմ խաղի
Ֆուտբոլ 💬 Comment

2025 թվականի հունիսի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Պրիշտինա, որտեղ հունիսի 6-ին կանցկացնի բարեկամական հանդիպում Կոսովոյի հավաքականի հետ։

Ջոն վան տ’ Շիպի գլխավորությամբ թիմը մեկնել է ամբողջական կազմով։ Կոսովոյի դեմ խաղից հետո Հայաստանի հավաքականը կուղևորվի Նիկշիչ, որտեղ հունիսի 9-ին կհանդիպի Չեռնոգորիայի հավաքականի հետ։

Խաղերի ժամանակացույցը՝
Կոսովո – Հայաստան – հունիսի 6, 21:00 (Երևանի ժամանակով)
Չեռնոգորիա – Հայաստան – հունիսի 9, 22:00 (Երևանի ժամանակով)

Երկու հանդիպումներն էլ կարևոր նախապատրաստություն են առաջիկա ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղերից առաջ։ Երկրպագուները կարող են հետևել խաղերին ուղիղ եթերում՝ FastSports ալիքի միջոցով։

Հայաստանի հավաքականի կազմը այս բարեկամական խաղերի համար՝

Դարպասապահներ
Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Արսեն Բեգլարյան - «Վան»
Անատոլի Այվազով - «Վան»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)

Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տիգրան Ավանեսյան - «Արսենալ Տուլա» (Ռուսաստան)
Թոմաս Ադորյան - «Բանֆիլդ» (Արգենտինա)
Գոռ Մանվելյան - «Նոա»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան – ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ

Հարձակվողներ
Արթուր Սերոբյան - «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Արայիկ Էլոյան - ԲԿՄԱ


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։