Հայաստանի ըմբշամարտի հավաքականը հաղթեց Էստոնիային ընկերական հանդիպման ժամանակ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 6-ին Տալլինում տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի և Էստոնիայի հավաքականների ընկերական հանդիպումը՝ Կրիստիան Պալուսալուի անվան մրցաշարի շրջանակում։ Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի վստահ հաղթանակով՝ 6:1 հաշվով։
Հայաստանի հավաքականի կազմում հիմնականում հանդես եկան երիտասարդ ըմբիշներ, որոնք հաղթանակներ տարան քաշային կարգերի մեծ մասում։ Միակ պարտությունը գրանցվեց մինչև 97 կգ քաշային կարգում, որտեղ Ռուբեն Գևորգյանը, ելույթ ունենալով իրեն հիմնականում համապատասխան 87 կգ քաշային կարգից բարձր քաշում, զիջեց փորձառու մրցակցին՝ Ռիչարդ Կարելսոնին, ով Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։
Հիմնական մրցաշարը կմեկնարկի փետրվարի 7-ին։ Մրցումային օրվա սկիզբը՝ ժամը 13:00-ին՝ Երևանի ժամանակով։
Հայաստան — Էստոնիա ընկերական հանդիպման արդյունքները (6:1)
Հունահռոմեական ըմբշամարտ
60 կգ
Սուրեն Աղաջանյան — Ռայմոնդ Պրոուս 7:0
63 կգ
Արմեն Սուկիասյան — Ալ-Բարա Չոպալաև 5:1
72 կգ
Գոռ Խաչատրյան — Արթուր Երեմեև 4:3
82 կգ
Սամվել Տերտերյան — Էկե Կոու Լեյթհամ 7:0
87 կգ
Մարտիկ Պետրոսյան — Մարկուս-Էվերտ Ուխտյարվ 8:0
97 կգ
Ռուբեն Գևորգյան — Ռիչարդ Կարելսոն 1:3
130 կգ
Արամայիս Հարությունյան — Էրիկ Պանկ 3:0
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0