Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը չհաղթահարեց 2027 թ. Աշխարհի առաջնության որակավորման հաջորդ փուլը
Ավարտվեց 2027 թվականի ՖԻԲԱ բասկետբոլի Աշխարհի առաջնության նախնական որակավորման առաջին փուլը։ Հաջորդ փուլ անցան Շվեյցարիայի, Ռումինիայի, Ավստրիայի և Նորվեգիայի հավաքականները։
Շվեյցարիան, Ռումինիան և Ավստրիան զբաղեցրին իրենց խմբերի առաջին տեղերը, իսկ Նորվեգիան հաջորդ փուլ անցավ որպես լավագույն երկրորդ տեղ զբաղեցրած թիմ։
Հայաստանի հավաքականը նույնպես զբաղեցրեց երկրորդ տեղը C խմբում, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Նորվեգիային՝ երկրորդը մնալով լավագույն երկրորդ տեղերի վարկանիշում։
Հայաստանի բասկետբոլի հավաքականը որակավորման փուլում տարավ 2 հաղթանակ և կրեց 2 պարտություն։
Հայաստանի հավաքականի հանդիպումների արդյունքները՝


Ավստրիա – Հայաստան 106:91
Հայաստան – Ալբանիա 84:79
Հայաստան – Ավստրիա 80:129
Ալբանիա – Հայաստան 70:91
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0