Հայաստանի հավաքականը հրապարակել է Բելառուսի դեմ խաղի համար նախատեսված հայտացուցակը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է թիմի կազմը Բելառուսի հավաքականի դեմ ընկերական հանդիպման համար, որը կկայանա մարտի 29-ին Երևանում։
Սկզբում Հայաստանի հավաքականը պետք է անցկացներ երկու հանդիպում, սակայն ԱՄԷ-ի դեմ խաղը չեղարկվել է Մերձավոր Արևելքում լարված ռազմական իրավիճակի պատճառով։
Այս անգամ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են բազմաթիվ դեբյուտանտներ։ Մեծահասակների ազգային հավաքականում իրենց առաջին հրավերներն ստացել են՝ դարպասապահ Գոռ Մատինյանը («Ուրարտու»), պաշտպան Խուլիո Բուենոն («Արարատ-Արմենիա»), կիսապաշտպաններ Կառլեն Հովհաննիսյանը («Փյունիկ»), Արթուր Ասկարյանը (ԲԿՄԱ), ինչպես նաև հարձակվողներ Նարեկ Հովհաննիսյանը (ԲԿՄԱ) և Ֆին Գերագուսյանը («Սանդերլենդ Մ-21»)։
Երկար դադարից հետո հավաքական են վերադարձել Տիգրան Ավանեսյանը («Օրենբուրգ») և Կարեն Մելքոնյանը («Ուրարտու»)։
Հայաստանի հավաքականի կազմը
Դարպասապահներ՝
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Արման Ներսեսյան - «Արարատ Արմենիա»
Գոռ Մատինյան - «Ուրարտու»
Պաշտպաններ՝
Կամո Հովհաննիսյան - «Արարատ Արմենիա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Ստյոպա Մկրտչյան - «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Խուլիո Բուենո - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ՝
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Կառլեն Հովհաննիսյան - «Փյունիկ»
Տիգրան Ավանեսյան - «Օրենբուրգ» (Ռուսաստան)
Արթուր Ասկարյան - ԲԿՄԱ Երևան
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Հարձակվողներ՝
Վահան Բիչախչյան - «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Այնտրախտ Բրաունշվեյգ» (Գերմանիա)
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ Երևան
Ֆին Գերագուսյան - «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»
Հայաստան-Բելառուս հանդիպումը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 29-ին։ Խաղը կմեկնարկի ժամը 18:00-ին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0