Հայաստանի հավաքականը հրապարակել է 2026 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականի վերջնական կազմը 2026 թվականի Եվրոպայի առաջնության համար, որը կանցկացվի ապրիլի 19-ից 26-ը Բաթումում (Վրաստան)։
Հայտում ընդգրկված են ինչպես փորձառու առաջատարներ, այնպես էլ հեռանկարային մարզիկներ, որոնք կարող են պայքարել բարձր հորիզոնականների համար։
Տղամարդիկ․
60 կգ — Գառնիկ Չոլակյան
71 կգ — Գոռ Սահակյան
79 կգ — Մարտին Պողոսյան
88 կգ — Ռաֆիկ Հարությունյան
94 կգ — Արա Աղանյան
110 կգ — Գարիկ Կարապետյան
110 կգ — Սիմոն Մարտիրոսյան
+110 կգ — Վարազդատ Լալայան
Պահեստայիններ․
Տիգրան Կարապետյան (79 կգ)
Դավիթ Հովհաննիսյան (94 կգ)
Կանայք․
53 կգ — Տանզելա Գրիգորյան
53 կգ — Իզաբելլա Յայլյան
58 կգ — Ալեքսանդրա Գրիգորյան
77 կգ — Աննա Ամրոյան
77 կգ — Ալինա Սուքիասյան
86 կգ — Էմմա Պողոսյան
86 կգ — Լիանա Գյուրջյան
+86 կգ — Տաթև Հակոբյան
Բացի այդ, մի շարք հայ մարզիկներ կմասնակցեն մրցաշարին այլ երկրների դրոշների ներքո՝
Ամայակ Միսակյան (79 կգ, Ավստրիա)
Սարգիս Մարտիրոսյան (110 կգ, Ավստրիա)
Անդրանիկ Կարապետյան (88 կգ, Բոսնիա և Հերցեգովինա)
Գևորգ Սերոբյան (79 կգ, Ռուսաստան)

Մրցաշարի առանձնահատկությունները
Բաթումում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը կտարբերվի նախորդներից։ Այն կլինի 2026 թվականի Համագործակցության խաղերի վարկանիշային փուլ, ինչը կընդլայնի մասնակիցների կազմը։
Ակնկալվում է ոչ միայն եվրոպական ավանդական հավաքականների, այլև Ջերսիի, Ջիբրալթարի, Մեն կղզու, ինչպես նաև Հարավային Աֆրիկայի մասնակցությունը, որը հանդես կգա մրցույթից դուրս։
Բացի այդ, մրցահարթակ կբարձրանան Մեծ Բրիտանիայի առանձին հավաքականը և Անգլիայի, Ուելսի, Շոտլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի թիմերը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0