Սարգիս Ադամյանը կրկին փայլում է․ գոլ և գոլային փոխանցում «Կյոլն II»-ի խոշոր հաղթանակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ հարձակվող Սարգիս Ադամյանը շարունակում է տպավորել «Կյոլն II»-ի կազմում։ Ռեգիոնալլիգա Արևմուտքի հանդիպման ընթացքում՝ «Վելբերտի» դեմ, «Կյոլնի» երկրորդ թիմը վստահ կամային հաղթանակ է տարել՝ 4:1 հաշվով։
32-ամյա ֆորվարդը աչքի է ընկել մեկ խփած գոլով, գոլային փոխանցումով և ակտիվ մասնակցությամբ թիմի ևս մեկ գոլի կազմակերպմանը։ Նրա ներդրման շնորհիվ «Կյոլն II»-ը կարողացել է փոխել խաղի ընթացքը և հասնել համոզիչ արդյունքի։
Այս հանդիպումից հետո Ադամյանի հաշվին արդեն 8 խաղում կա 5 գոլ և 4 գոլային փոխանցում։
Թեև մրցաշրջանից առաջ փորձառու հարձակվողը տեղափոխվել է երկրորդ թիմ և այժմ հանդես է գալիս Գերմանիայի չորրորդ դիվիզիոնում, նա շարունակում է ցուցադրել բարձր խաղային մակարդակ՝ օգնելով երիտասարդ խաղընկերներին ոչ միայն արդյունավետ գործողություններով, այլև առաջնորդական հատկանիշներով։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0