SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սանդրո Պերկովիչ․ «Ամեն ինչ կլուծվի պատասխան խաղում։ Մեզ պետք է 12-րդ խաղացողը»


Սանդրո Պերկովիչ․ «Ամեն ինչ կլուծվի պատասխան խաղում։ Մեզ պետք է 12-րդ խաղացողը»
Ֆուտբոլ 💬 Comment

«Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը ամփոփեց Գիբրալթարում կայացած՝ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Լինքոլնի» հետ արտագնա խաղը, որն ավարտվեց 1։1 հաշվով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին՝ Աբովյանում։

– Սա բարդ ու մրցակցային խաղ էր, և մենք հենց այդպիսի խաղ էլ էինք ակնկալում, – ասաց Պերկովիչը հանդիպումից հետո։ – Արհեստական խոտածածկը և բարձր խոնավությունն իրավիճակն ավելի բարդացրին։ Այնուամենայնիվ, լավ մեկնարկեցինք․ գոլ խփեցինք, որը, ցավոք, չհաշվվեց, հետո էլ նորից առաջ անցանք։ Խաղի առաջին 20 րոպեն լիովին վերահսկում էինք։

Ըստ մարզչի՝ հաջող մեկնարկից հետո թիմը մի փոքր զիջեց դիրքերը, ինչից օգտվեց մրցակիցը․

– Ինձ թվաց՝ ֆուտբոլիստները բավարարվեցին արդյունքով ու կորցրին խաղի վերահսկումը։ Շատ հաճախ էինք գնդակը փոխանցում դարպասապահին, և հենց նման մի դրվագում էլ նշանակվեց 11 մետրանոց։

Երկրորդ կեսում, ինչպես նշեց Պերկովիչը, խաղն ավելի քաոսային դարձավ․

– Սա անհավասարակշիռ ֆուտբոլ էր։ Կառուցվածք չկար, ռիթմը մշտապես խաթարվում էր՝ շատ խախտումներ, դեղին քարտեր․․․ Մրցավարի աշխատանքը չեմ մեկնաբանի։ Արհեստական դաշտերում նման բան հաճախ է լինում։

Պերկովիչը շեշտեց՝ ամեն ինչ որոշվելու է Հայաստանում կայանալիք պատասխան խաղում՝ միաժամանակ դիմելով երկրպագուներին․

– Ամեն ինչ կլուծվի պատասխան խաղում՝ մեր մարզադաշտում։ Կոչ եմ անում բոլոր երկրպագուներին՝ եկեք ու աջակցեք մեզ։ Մեզ իսկապես պետք է 12-րդ խաղացողը։

Նա նաև գովեստով խոսեց մրցակցի մասին․

– Չեմ կարծում, որ հոգնածությունն էր խնդիրը։ Մենք լավ էինք խաղում։ Պարզապես պետք է գնահատել մրցակցին․ նրանք փորձառու ֆուտբոլիստներ ունեն, ովքեր լավ գիտեն՝ ինչ անել։ Նման դաշտում բոլորի համար էլ դժվար է, և նրանք կարողացան ճիշտ օգտվել դրանից։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։