SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սանդրո Պերկովիչ. «Ցանկանում եմ, որ «Նոա»-ն խաղա ժամանակակից և ինտենսիվ ֆուտբոլ»


Սանդրո Պերկովիչ. «Ցանկանում եմ, որ «Նոա»-ն խաղա ժամանակակից և ինտենսիվ ֆուտբոլ»
Ֆուտբոլ 💬 Comment

Ֆուտբոլային ակումբ «Նոա»-ն բացում է իր պատմության նոր էջը. թիմը գլխավորել է 41-ամյա խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը։ Զագրեբի «Դինամո»-ի նախկին գլխավոր մարզիչը, ինչպես նաև Ֆաբիո Կանավարոյի և Նենադ Բյելիցայի օգնականը, իր առաջին հարցազրույցն է տվել՝ որպես Հայաստանի չեմպիոնների գլխավոր մարզիչ։

Սանդրո Պերկովիչը պատմել է ակումբից ստացած առաջին տպավորությունների, իր աշխատանքի ոճի, խաղացողների հետ հարաբերությունների, Չեմպիոնների լիգայի կարևորության և «Նոա»-ի հետ ունեցած նպատակների մասին։

— Իմ անունը Սանդրո Պերկովիչ է։ Ես եկել եմ Խորվաթիայից, իմ վերջին ակումբը եղել է «Դինամո Զագրեբ»-ը։ Հուսով եմ, որ իմ ամբողջ գիտելիքներն ու ջանքերը մարզչական շտաբի հետ միասին կտան արդյունք և կօգնեն մեր երկրպագուներին։ Ես գիտեմ, որ նրանք այժմ գոհ են, և ես շատ ուրախ եմ, որ դարձել եմ «Նոա»-ի մարզիչ և եկել եմ հայկական ֆուտբոլ։

— Եթե իմ նախկին խաղացողներից հարցնեք իմ մասին, չգիտեմ՝ ինչ կասեն, բայց վստահ եմ, դրական էմոցիաներ կփոխանցեն։ Ես միշտ ձգտում եմ ազնիվ լինել, անել ամեն ինչ՝ խաղացողների զարգացման համար՝ թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ։ Շատերի հետ լավ հարաբերություններ եմ պահպանում նույնիսկ թիմից հեռանալուց հետո։ Կարծում եմ՝ դրական արձագանքներ կլինեն։

— Ես արդեն անցյալ ամռանն էի լսել «Նոա»-ի մասին, երբ նրանք հաղթեցին հունական ԱԵԿ-ին։ Շատ զարմացած էի։ Դրանից հետո սկսեցի ուսումնասիրել թիմը՝ ինչ երկրից է, ովքեր են խաղացողները։ Հետո սկսեցի հետևել թիմին։ Տեսա նաև հանդիպումը սլովակական «Ռուժոմբերոկ»-ի հետ, որը հաղթել էր խորվաթական «Հայդուկ»-ին։ Այդ խաղերով «Նոա»-ն դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։

— Շատ մեծ հաճույքով եմ եկել այստեղ, հատկապես այն բանից հետո, երբ թիմը դարձավ Հայաստանի չեմպիոն։ Զրույցից հետո ակումբի նախագահի և մի քանի այլ մարդկանց հետ՝ որոշեցի գլխավորել «Նոա»-ն։

Sandro Perkovic

— Կարևոր է, որ ակումբի սեփականատերը ներգրավված է ողջ գործընթացում։ Ես ամեն օր զգում եմ նրա աջակցությունը, և դա օգնում է առաջ շարժվել։

— Մարզչական շտաբս և ինձ շատ ջերմ են դիմավորել։ Ակումբի բոլոր աշխատակիցները մեզ օգնեցին առաջին օրերին, ինչը մեծ աջակցություն էր։

— Թեպետ Երևանում մեկ օր եմ անցկացրել, արդեն տեսել եմ մեր մարզաբազան և շատ երջանիկ եմ, որ ունենք այսպիսի պայմաններ։

— «Նոա»-ի գլխավոր ուժը խաղացողների որակն է։ Թիմում կան փորձառու ֆուտբոլիստներ, որոնք գիտեն՝ ինչպես հաղթել։ Դա շատ կարևոր է, և «Նոա»-ն դա ապացուցել է թե՛ առաջնությունում, թե՛ գավաթում, ինչպես նաև դուրս գալով եվրագավաթների խմբային փուլ։

— Ես արդեն տեսել եմ, որ մեր խաղացողները պրոֆեսիոնալ են, սիրում են աշխատել և նվիրված են։

— Իրականում, շատ եմ սիրում աշխատել երիտասարդ խաղացողների հետ։ Ես միշտ հնարավորություն եմ տալիս, որ նրանք բացահայտեն իրենց։ Թեպետ նրանք արդեն թիմում են, պետք է շարունակեն զարգանալ։ Ես արդեն տեսնում եմ, որ մեր երիտասարդ խաղացողներն ունեն պրոֆեսիոնալ հատկանիշներ։ Շատ եմ ուզում տեսնել նրանց հետագա առաջընթացը։

— Յուրաքանչյուր խաղացող պետք է հասկանա, որ յուրաքանչյուր մարզում շատ կարևոր է, բայց նաև կարևոր է, թե ինչպես են վարում իրենց դաշտից դուրս։

— Ես միշտ ձգտում եմ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ թիմը լինի մեկ մեծ ընտանիք։

— Այո, Չեմպիոնների լիգան աշխարհի լավագույն մրցաշարն է։ Յուրաքանչյուր գործողություն կարևոր է՝ փոխանցումը, գնդակի հեռացումը։ Սա ֆուտբոլի ամենաբարձր մակարդակն է, որտեղ ցանկացած սխալ կարող է ճակատագրական լինել։

— Մենք կփորձենք խաղալ ժամանակակից, ինտենսիվ ֆուտբոլ։ Կփորձենք տիրել գնդակին ու նախաձեռնությանը։

— Հրավիրում եմ բոլոր երկրպագուներին գալ մարզադաշտ, աջակցել մեզ։

Հիշեցնենք, որ Սանդրո Պերկովիչի նշանակման մասին «Նոա»-ն հայտարարեց հունիսի 14-ին։ Նրա ղեկավարությամբ թիմը մեկնել է ուսումնամարզական հավաքի Ավստրիա։ Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում Հայաստանի չեմպիոնները հանդիպելու են Չեռնոգորիայի «Բուդուչնոստ»-ի հետ։ Խաղերը կկայանան հուլիսի 8-ին և 15-ին։

«Նոա»-ի նախկին մարզիչ Ռույ Մոտան գլխավորել է բուլղարական «Լուդոգորեց»-ը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։