«Սանդերլենդը» սենսացիոն կերպով դուրս մնաց Անգլիայի գավաթից՝ պարտվելով «Պորտ Վեյլին»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Սանդերլենդը» անսպասելիորեն ավարտեց իր ելույթները Անգլիայի գավաթում՝ 1/8 եզրափակչի խաղում 0:1 հաշվով պարտվելով Անգլիայի երրորդ դիվիզիոնի հետնապահներից մեկին՝ «Պորտ Վեյլին»։
Այս հանդիպման միակ գոլը խփվեց 28-րդ րոպեին. աչքի ընկավ Վեն Ուեյնը։ Տանտերերը կարողացան օգտվել իրենց հնարավորությունից և մինչև վերջ պահպանել նվազագույն առավելությունը։
Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Սանդերլենդը» խաղի մեծ մասում նախաձեռնությունը պահում էր իր ձեռքում, սակայն այդպես էլ չկարողացավ կոտրել մրցակցի պաշտպանությունը։ Հյուրերի համար իրավիճակը բարդացնում էր նաև խաղադաշտի վիճակը․ «Պորտ Վեյլի» մարզադաշտի խոտածածկը վատ վիճակում էր, ինչը զգալիորեն խանգարում էր կոմբինացիոն խաղին։
Նշենք, որ այս հանդիպման հայտացուցակում առաջին անգամ ընդգրկվել էր Հայաստանի հավաքականի 18-ամյա հարձակվող Ֆին Գերագուսյանը (Geragusian)։ Սակայն հանդիպման ընթացքը թույլ չտվեց մարզչական շտաբին խաղադաշտ դուրս բերել երիտասարդ ֆուտբոլիստին, և նա ամբողջ խաղը անցկացրեց պահեստայինների նստարանին։
Այսպիսով, «Պորտ Վեյլը» ստեղծեց Անգլիայի գավաթի ընթացիկ խաղարկության գլխավոր սենսացիաներից մեկը՝ մրցաշարից դուրս թողնելով Պրեմիեր լիգայի ներկայացուցչին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0