Ֆին Գերագուսյանի «Սանդերլենդը» վերադարձել է Պրեմիեր լիգա 7 տարվա դադարից հետո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սանդերլենդ» ֆուտբոլային ակումբը ապահովել է իր վերադարձը Անգլիայի Պրեմիեր լիգա՝ Չեմփիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով «Շեֆիլդ Յունայթեդին»։ Հաղթական գոլը 95-րդ րոպեին խփեց 19-ամյա հարձակվող Թոմ Ուոթսոնը։
Թիմը Չեմփիոնշիփի կանոնավոր մրցաշրջանի արդյունքում զբաղեցրել է 4-րդ տեղը, կիսաեզրափակիչում հաղթել է «Կովենթրի Սիթիին», իսկ վճռորոշ խաղում հաղթել է «Շեֆիլդ Յունայթեդին»՝ ապահովելով երկար սպասված վերադառնալը անգլիական ֆուտբոլի էլիտա։

Արձանագրենք, որ «Սանդերլենդի» երիտասարդական թիմում հանդես է գալիս Հայաստանի պատանեկան հավաքականի խոստումնալից հարձակվող Ֆին Գերագուսյանը։ 17-ամյա ֆուտբոլիստը դեռ չի հանդես եկել հիմնական կազմում, սակայն աչքի է ընկնում բարձր արդյունավտության ցուցանիշներով ակումբի երկրորդ թիմում։
«Սանդերլենդի» համար սա Պրեմիեր լիգա վերադառնալու առաջին դեպքն է 2016/2017 մրցաշրջանից ի վեր։ Յոթ տարվա դադարից հետո լեգենդար ակումբը կրկին կլինի Անգլիայի ուժեղագույն թիմերի շարքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0