«Սան Սիրոն» փոխում է իր կարգավիճակը․ «Միլանը» և «Ինտերը» դարձել են լեգենդար մարզադաշտի սեփականատերեր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր Միլանում պաշտոնապես ավարտվեց պատմական գործարքը․ «Միլանը» և «Ինտերը» ստորագրեցին գնման-վաճառքի պայմանագիր քաղաքապետարանի հետ՝ ստանալով սեփականություն լեգենդար «Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտը և նրա հարակից տարածքը Սան Սիրո շրջանում։ Գործարքի արժեքը կազմել է 197 մլն եվրո։
Ակումբների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ձեռքբերումը ճանապարհ է բացում շրջանի մասշտաբային վերակառուցման և համաշխարհային մակարդակի նոր մարզադաշտի կառուցման համար։ Գործող կառույցը, որ հայտնի է բազմաթիվ դերբիներով և եվրոպական երեկոներով, ապամոնտաժվելու է։
Նոր համալիրի նախագծմամբ զբաղվելու են Foster + Partners և MANICA ճարտարապետական բյուրոները, որոնք հայտնի են ժամանակակից մարզական аренաներով տարբեր երկրներում։ Նոր մարզադաշտը համապատասխանելու է միջազգային վերջին ստանդարտներին և, ինչպես նշված է հայտարարությունում, դառնալու է «Միլանի նոր ճարտարապետական խորհրդանիշը»։
Բացի մարզադաշտից, տարածքում նախատեսվում է ստեղծել բազմաֆունկցիոնալ սպորտամշակութային կենտրոն՝ երկրպագուների, քաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների համար։ Ակումբների ղեկավարությունը շեշտում է, որ նախագիծը միտված է երկարաժամկետ զարգացմանը և երկու գրանդների դիրքերի ամրապնդմանը եվրոպական ֆուտբոլում։
Գործարքի ֆինանսավորումն իրականացվել է Stadio San Siro S.p.A.-ի միջոցով՝ միջազգային բանկային կազմակերպությունների Goldman Sachs-ի և J.P. Morgan-ի, ինչպես նաև իտալական Banco BPM-ի և BPER Banca-ի մասնակցությամբ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0